• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Չեննայում (Մադրաս) կազմակերպված միջոցառմանը

24 ապրիլի, 2026
Դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Չեննայում (Մադրաս) կազմակերպված միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Չեննայում (Մադրաս) կազմակերպված միջոցառմանը:
 
Դեսպան Վ. Աֆյանը, ներկաներին ուղղված իր խոսքում նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը յուրաքանչյուր տարի ոգեկոչում և հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընդգծել է Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր ընդգրկվելու, ինչպես նաև 2025թ. նույնանուն խորագրով Հայաստանի ներկայացրած տասնամյակի բանաձևի միաձայն ընդունման և 2026թ. մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ կոնսենսուսով Հայաստանի ներկայացրած բանաձևի ընդունման մասին: ՀՀ դեսպանը նաև ավելացրել է, որ վառ պահելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ակտիվ աշխատանքներ իրականացնել հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների ուղղությամբ, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում հաստատված տևական խաղաղության ապահովման համար:
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու տարածքում կայացած միջոցառմանը ներկա էր Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոս Շիվկումար Էաշվարանը, իսկ օրվա կապակցությամբ ելույթով հանդես է եկել տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Աշխեն Խաչատրյանը, որից հետո տեղի է ունեցել ծաղկեպսակի տեղադրման և մոմավառության արարողություն:
Դեսպան Վ. Աֆյանն այցելել է նաև Չեննայում հայկական հետքեր պարունակող վայրեր, մասնավորապես՝ Սուրբ Թովմաս լեռան բազիլիկ եկեղեցի, որտեղ առկա են հայերեն գրառումներով գերեզմանաքարեր, եկեղեցական պատկերներ և հուշաքարեր՝ կարևոր համարելով դրանց պատշաճ պահպանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: